211652_close_icon
views-count11210 դիտում article-date 22:42 07-08-2020

Արագածոտնի մարզում 40–ամյա վարորդը Opel-ով բախվել է քարե ցանկապատին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանւթյան 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 6-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 07:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 40-ամյա Վռամ Զ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Ռյա Թազա գյուղի Մայրուղու 21 հասցեի տան ցանկապատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վռամ Զ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր