211652_close_icon
views-count2469 դիտում article-date 20:11 07-08-2020

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավոր հայերի թիվը շուրջ 300 է. Աննա Նաղդալյան

Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորում ստացած հայերի թիվը շուրջ 300 է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորում ստացած հայերի թիվը շուրջ 300 է»,- ասաց Նաղդալյանը: Հիշեցնենք, որ Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Երկրում օգոստոսի 5-ը սգո օր էր հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 154-ը, հիվանդանոցներում ծանր վիճակում գտնվում 120 քաղաքացի: Պայթյունի հետևանքով զոհերի թվում 13 հայ կա։

Նմանատիպ նյութեր