211652_close_icon
views-count9646 դիտում article-date 19:35 07-08-2020

Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:15-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի փողոցի 106 հասցեի դիմնաց բախվել են Երևանի բնակիչներ, 30-ամյա Նարեկ Ա.-ի վարած Mercedes մակնիշի և 47-ամյա Գևորգ Հ.-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գևորգ Հ.-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 18-ամյա Ալեքսանդր Հ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութոը Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր