211652_close_icon
views-count60228 դիտում article-date 18:43 07-08-2020

Եթե ուզում եք հավատանք, որ տարբերվում եք նախորդ իշխանություններից, մահաբեր «քարե» ու «ավազե» կամուրջների հարցը լուծեք, հակառակ դեպքում կարող ենք պնդել, որ «մի սանրի կտավ եք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ Թավշյա հեղափոխությունից հետո հանրապետությունում մեծ թափով իրականացվում են ճանապարհաշինարարական աշխատանքներ, անզեն աչքով էլ երևում է: Կապիտալ վերանորոգվում են անգամ՝ ինչպես ժողովուրդն է սիրում ասել, «հանրապետությունում գլոբուսից դուրս» գտնվող հատվածներ: Արդեն մի քանի օր է, Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ ահազանգում են [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color] և խնդրում, որպեսզի ՀՀ կառավարությունը անձամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մեկ օր ժամանակ ունենա և այցելի ու սեփական աչքով տեսնի, թե ինչ ահավոր վիճակում են գտնվում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի վրա գտնվող 2 կամուրջները: Նրանցից մեկը, որը գտնվում է Ջրարբի գյուղի տարածքում, գյուղացիները կոչում են «հողե կամուրջ», քանի որ դարն ապրած կամուրջը ամեն պահի հնարավոր է փլվի, իսկ մարդաբոյ փոսերը գյուղացիները սեփական ուժերով լցրել են հողով: Մյուս կամուրջն էլ գյուղացիները կոչում են «ավազե կամուրջ»: Այն գտնվում է Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում: Դրա մարդաբոյ փոսերն էլ գյուղացիները սեփական ուժերով լցրել են ավազով: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Քանի տարի է, էս ահավոր վիճակն է: Դեռ նախորդ իշխանություններից սկսած խոստանում էին, որ կամուրջները կվերանորոգվի, սակայն նրանց խոստումները ջրի նման գալիս էին, ավազի նման մնում: Բազմաթիվ ավտոմեքենաներ են վնասվել այդ փոսերի պատճառով: Հլը ցերեկային ժամերին լավ ա, մարդիկ տեսնում էին էդ փոսերը, մութն ընկնելուն պես, եղել է նույնիսկ օրեր, որ մի քանի ավտոմեքենաներ վնասել են իրենց անվահեծանները ու ոչ մի փոխհատուցում վարորդները չեն ստացել: Տեխասմոտրի համար էլ կանոնավոր վճարում ենք, էլ չենք ասում, որ էս ճանապարհը նաև ստրատեգիական ճանապարհ է համարվում: Էջմիածինը կապում է ոչ միայն Արմավիրի հետ, այլև 2 տասնյակից ավելի գյուղերի բնակիչներ էս ճանապարհով են գնում գալիս: Անկեղծորեն, նույնիսկ եղել են դեպքեր, երբ մարդ է վատացել, շտապօգնության բժիշկները, որ պետք է հաշված րոպեների ընթացքում հասնեն հիվանդին, էդ ճանապարհի փոսերի ու կամուրջների խարխուլ լինելու պատճառով ուշ են հասել կանչի վայր: Ուզում ենք դիմել կառավարությանը, որպեսզի մինչև նշված ճանապարհահատվածում կկատարվեն կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ, գոնե էդ 2 կամուրջները շողուլի բերեն: Ու մենք կհամոզվենք, որ էս իշխանությունը, որի համար ոտքով օրեր շարունակ գնացել եկել ենք, ճանապարհներ ենք փակել, կտարբերվի նախորդներից ու կամուրջները կարգի կբերեն: Հակառակ դեպքում, եթե հետևություններ չանեն ու խնդիրը չլուծեն, հաստատ մի սիրուն օր կամուրջները փլվելու են և, Աստված մի արասցե, կունենանք ծանր հետևանք: Խնդրում ենք, որպեսզի էս հարցով Արմավիրի մարզպետարան չդիմեն, նրանք անզոր են: Նրանց որ դիմում ենք, անընդհատ նույն պատասխանն են ասում՝ հարցը կքննարկենք, կփորձենք լուծումներ գտնել ու ստացվում է հայտնի «Սփրայթ»-ի գովազդը՝ կրկին փորձիր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր