211652_close_icon
views-count2006 դիտում article-date 18:16 07-08-2020

Մեկնարկում են ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունները

Տևական ընդմիջումից հետո մեզանում անցկացվում են համապետական առաջնություններ։ Ներկայացնում ենք ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիայի հայտարարությունը․ << Հարգելի մարզասերներ, Մեկնարկում են Հայաստանի երիտասարդական առաջնությունները։ Օգոստոսի 7-ին, մրցագորգ դուրս կգան ազատ ոճայինները։ Առաջնությանը մասնակցելու է 60 ըմբիշ՝ Հայասստանի բոլոր մարզերից և Արցախից։ Հարկ ենք համարում նշել, որ Պարետատան բոլոր կանոնները խստորեն պահպանվում են։ Բոլոր մասնակիցնրը, մարզիչները, տեեխնիկական և բժշկական անձնակազմը թեստավորվել են։ Առաջնությունն անցկացվելու է ՓԱԿ դռների հետևում։ Թույլ ՉԻ տրվելու ո՛չ երկրպագուների, ո՛չ լրագրողների մուտքը։ Առաջնությունը խստորեն վերահսկվելու է։ Առաջնության անցկացումը օրհասական անհրաժեշտություն է, քանի որ պետք է ձևավորվեն Հայաստանի հավաքականները՝ հետագա մրցումների և ուսումնամարզական հավաքներ անցկացնելու համար։ Մրցումների հետ կապված բոլոր հարցերը կարող եք ուղղել մեզ։ Առաջնության մանրամասները կգտնեք ՀԸՖ պաշտոնական էջում>>։

Նմանատիպ նյութեր