211652_close_icon
views-count1943 դիտում article-date 14:49 07-08-2020

Համավարակը եւ պայթյունը կատալիզատորի դեր ունեցան Լիբանանից հայերի հայրենադարձության գործում. Զարե Սինանյան. Սփյուռքի հանձնակատար

Հայաստանը հայտարարել է, որ հայրենադարձությունն ազգային անվտանգության ծրագրի մի մաս է: Հայրենադարձության շնորհիվ Հայաստանը մտադիր է զգալիորեն ավելացնել երկրի բնակչությունը: Այս մասին ողբերգական դեպքի առցանց քննարկման ժամանակ ասաց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Լիբանանի դեպքում, ըստ նրա, օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունը եւ համավարակը կատալիզատորի դեր ունեցան: Սակայն Լիբանանից հայրենադարձների հոսքի աճը հիմա չի սկսվել. երեք շաբաթվա ընթացքում մոտ 300 հայրենադարձ է ժամանել, հիմնականում նրանք քաղաքացիություն ունեն եւ գույք են ձեռք բերել: Դեռ համավարակից առաջ ուսանողների հոսքի աճ էր սպասվում: Ընդ որույմ, Սինանյանը առիթը բաց չթողեց քննադատելու իր նախորդներին. «30 տարի կար հայրենադարձությանը նախապատրաստվելու համար: Սակայն մենք սկսում ենք համարյա զրոյից: Հայրենադարձության քաղաքականություն միտումնավոր չէր իրականացվում: Նախադրյալներ եւ ենթակառուցվածքներ չեն ստեղծվել: Մենք փորձում ենք հնարավորինս արագ ամեն ինչ ստեղծել»: Քննադատության մեկ այլ չափաբաժին հնչեցվեց քաղաքացիություն տրամադրլելու մեխանիզմների մասով: Այս հարցում ձգձգումները, կարծում է Սինանյանը, անընդունելի եւ անբացատրելի են:

Նմանատիպ նյութեր