հիմնական կայք
Լրահոս

Հենրիխ Մխիթարյան. Ցանկանում եմ կրկին հասնել եզրափակիչ

Հենրիխ Մխիթարյան. Ցանկանում եմ կրկին հասնել եզրափակիչ «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է իսպանական «Սևիլյայի» հետ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլում կայանալիք հանդիպմանը, հայտնում է Armsport.am-ը:


«Կարծում եմ, որ մենք պետք է ընդհանուր առմամբ կենտրոնացած և զգոն լինենք, քանի որ դիմակայությունը բաղկացած է մեկ խաղից: Պետք է կենտրոնանանք, գնդակ պահենք, լավ օգտագործենք մեր պահերը: Մենք պետք է վստահ լինենք. եթե խաղում եք վստահ, կարող եք հաղթել:

Այս տարի ամեն ինչ այլ է, ես ուզում եմ կրկին հասնել եզրափակիչ, ցանկանում եմ խաղալ և հաղթել, այնպես, ինչպես «Սևիլիայի» հետ՝ խաղալու եմ հաղթելու և եզրափակիչ հասնելու համար:

Դա հեշտ չի լինի, բայց ես վստահ եմ՝ թիմը պատրաստ է այս խաղին: Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի թիմին օգնեմ հաղթել: Եթե թիմը հաղթի, ինձ համար դա բավարար է:
Հենց հիմա մենք խաղում ենք 3-4-2-1 սխեմայով, այնպես որ ես մի փոքր ավելի մոտ եմ խաղում և՛ Էդին Ջեկոյին, և՛ մրցակցի դարպասին: Դա մի բան է, որի վրա մենք աշխատել ենք, և դա լավ է գործում իմ և թիմի համար: Ցանկանում եմ շարունակել առավելագույն օգուտ տալ թիմին:

Սա իմ կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկն է, բայց այսօր կլինի այլ փորձություն: Ես դեռ չեմ հասցրել գոլ խփել Եվրոպայի լիգայում, դա անելու համար 90 րոպե ունեմ, բայց ինձ համար կարևորն այն է, որ թիմը հաղթի:

Անհատական նվաճումները կարևոր չեն: Դուք միասին հաղթում եք և միասին պարտվում եք: Այսօր պետք է ավելի շատ աշխատեմ: Եթե գոլ խփեմ, ես երջանիկ կլինեմ, բայց հաղթանակն ամենակարևորն է»,- ասել է Մխիթարյանը:

իշեցնենք, որ «Ռոմա»-«Սևիլյա» կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 20:55-ին:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք