հիմնական կայք
Լրահոս

Ալեքսիս Սանչեսը անվճար դարձավ «Ինտերի» խաղացող

Ալեքսիս Սանչեսը անվճար դարձավ «Ինտերի» խաղացող Կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը կարիերան կշարունակի «Ինտերում»:


Իտալական ակումբի մամլո-ծառայությունը հայտնել է, որ 31-ամյա չիլիացին պայմանագիր է կնքել մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Գործարքն իրականացվել է անվճար:

Ավելի վաղ Սանչեսը հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղ նա «Արսենալից» հայտնվել էր Հենրիխ Մխիթարյանի հետ փոխանակման արդյունքում: 2019/20 մրցաշրջանը նա «Ինտերում» անցկացրել էր վարձակալության իրավունքներով:

Նշվում է, որ միլանյան ակումբում Սանչեսը վաստակելու է տարեկան 7 մլն եվրո:

Իտալիայի վերջին առաջնությունում Սանչեսը «Ինտերի» կազմում մասնակցել էր 22 խաղի, դարձել 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք