211652_close_icon
views-count1515 դիտում article-date 17:45 06-08-2020

Հայաստանը միացել է ՖԻՖԱ-ի «Տաղանդների բացահայտման էկոհամակարգ» ծրագրին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միացել է ՖԻՖԱ-ի «Տաղանդների բացահայտման էկոհամակարգ» ծրագրին։ Ծրագրի նպատակն է վերլուծել ֆուտբոլային հաստատությունների ներկայիս վիճակը, բարելավել ֆուտբոլային տաղանդների բացահայտման և զարգացման մոտեցումները։ Համատեղ ծրագրի շրջանակներում վերլուծության կերթարկվեն հետևյալ 13 ֆուտբոլային հաստատությունները (ակադեմիաներ, դպրոցներ, ակումբներ)․ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադեմիա Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա Վանաձոր քաղաքի ֆուտբոլի դպրոց «Նիկարմ» ֆուտբոլային ակումբ «Միկա» ֆուտբոլային ակումբ Սիսիանի քաղաքային սպորտային դպրոց Օնոր երիտասարդական սպորտային դպրոց «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբ Մարտունի քաղաքի սպորտային դպրոց GOALS – Girls of Armenia Leadership soccer ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիա «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ակադեմիա Վերլուծությունն անցկացնելու է բելգիական հայտնի Double Pass ընկերությունը, որը ֆուտբոլային տաղանդների զարգացման համակարգների վերլուծության՝ ավելի քան 20 տարվա փորձ ունի։ Ընկերության մասնագետներն ուղիղ կապի դուրս կգան վերը նշված ֆուտբոլային հաստատությունների հետ և օնլայն հարցումների, տվյալների, ինչպես նաև այցերի հիման վրա կտան վերջական եզրակացություն։ Ծրագրի աշխատանքները կմեկնարկեն այս տարվա երրորդ եռամսյակում և կավարտվեն 2021-ին։

Նմանատիպ նյութեր