211652_close_icon
views-count1439 դիտում article-date 10:50 06-08-2020

Իտալիայի Պատգամավորների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը: Այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։ «Իտալիայի Պատգամավորների պալատը 414 կողմ և 0 դեմ ձայներով կողմ քվեարկեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը: Առաջիկայում այն կներկայացվի Իտալիայի Հանրապետության նախագահի ստորագրմանը»,- հայտնում է դեսպանությունը։ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Հայաստանի Ազգային ժողովը համաձայնագիրը վավերացրել է 2018-ի ապրիլի 11-ին:

Նմանատիպ նյութեր