211652_close_icon
views-count181135 դիտում article-date 09:30 06-08-2020

ԼՐԱՑՎԱԾ. Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. BMW-ն, մոտ 110 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում. մահացածն ու 4 վիրավորներից 3-ը զինծառայողներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում BMW 320 մակնիշի 49 AN 449 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի՝ Հարթագյուղ գյուղի վարչական տարածքում դեպի Սպիտակ ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 110 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, որոնցից մեկը մահացել է, իսկ երկուսը գտնվում են ծայրահեղ, երկուսը՝ ծանր կայուն վիճակում։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Վիրավորներից մի քանիսը հայտնվել են դրսում՝ կողաշրջված ավտոմեքենայից տարբեր մետր հեռավորության վրա։ Օպերատիվ են գործել նաև Սպիտակի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Գյումրիի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալ Կարո Հովհաննիսյանի գլխավորությամբ, սակայն Գյումրու ռազմական ոստիկանության ծառայողները պարզել են, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել վթարը, Լոռու մարզում է, և տեղեկությունը փոխանցել են Լոռու մարզային ռազմական ոստիկանության բաժնի իրենց գործընկերներին։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահե Հակոբյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանելու է քննչական խումբը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորներից երեքը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ նշված ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի, և այդ տեղեկությունը Սպիտակի ոստիկանները ճշտում են, քանի որ մեքենայի մեջ հայտնաբերվել է տաքսու տարբերանշան, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ՝ 29-Արտուշ Ներսիսյանի անվամբ։ Քիչ առաջ ժամանեցին նաև Վանաձորի ռազմական ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ օպերլիազորներ Հարություն Մալումյանի և Հարություն Այվազյանի գլխավորությամբ։ 12։20 [b]Մինչ դեպքի վայրում զննություն էին կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Եղիազարյանի գլխավորությամբ, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը նույնպես մահացել է։ Լոռու մարզի ոստիկանները և քննիչները պարզել են, որ մահացածներն են 29-ամյա Սպարտակ Ա-ն և 28-ամյա Սամվել Ղ-ն։ Վիրավորներն են 29-ամյա Արտաշ Ն-ն, 22-ամյա Ալբերտ Ս-ն և 35-ամյա Մանուկ Մ-ն։ Փաստի առթիվ Ա. Եղիազարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։[/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր