2088 դիտում
19:58 05-08-2020
Հանրապետության հրապարակում մոմավառություն է՝ ի հիշատակ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհերի. Ուղիղ
[url=https://www.tert.am/am/news/2020/08/05/Beyrut/3362857]Tert.am[/url]-ը գրում է. Երեկ Բեյրութի նավահանգստում պայթյուն է տեղի ունեցլ, որի հետևանքով հազարավոր մարդիկ տուժել են, մի քանի տասնյակ զոհ կա:
Ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։
ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը։
Զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով։
Լիբանանի ՆԳՆ-ն նշել է պայթյունի պատճառը, համաձայն որի՝
Բեյրութի նավահանգստում պայթյունավտանգ ամոնիումի նիտրատ (ամոնիումային սելիտրա) է բռնկվել:
Ալ-Մայադին հեռուստաալիքը տեղեկացնում է, որ ուժային կառույցներից հայտնել են, որ պայթել է դեռևս 9 տարի առաջ նավերից մեկից առգրավված մաքսանենգ ապրանքը, որն իրենից պայթուցիկ նյութ էր ներկայացնում: Այդ բեռն այս տարիների ընթացքում պահվել է նավահանգստի պահեստում՝ հետագա վերամշակման կամ ոչնչացման համար:
Նշվում է, որ դեռևս 4 ամիս առաջ հաշվետվություն էր կազմվել ծովային նավահանգստում նման բեռի պահման վտանգի մասին: Որոշ տվյալների համաձայն՝ պահեստում կարճ միացում է տեղի ունեցել, որի հետևանքով հրդեհ է առաջացել, ինչի արդյունքում էլ բռնկվել է նիտրատը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1196 դիտում
18:01 14-11-2020
Մոմավառություն Ազատության հրապարակում՝ ի հիշատակ Արցախում զոհված հերոսների․ ուղիղ
5059 դիտում
18:20 26-12-2016
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մոտ անցկացվել է մոմավառություն՝ ի հիշատակ ավիավթարի զոհերի
1658 դիտում
19:46 11-12-2020
Մոմավառություն ԵՊՀ բակում՝ ի հիշատակ նահատակված զինվորների. Ուղիղ
Այս բաժնից
337 դիտում
16:22 23-04-2024
Վահան Զատիկյանի անվան դպրոցում բացօթյա դասարան է կառուցվել
319 դիտում
16:18 23-04-2024
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
481 դիտում
15:50 23-04-2024
Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով