2096 դիտում
19:49 05-08-2020
«Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել իսրայելցի մասնագետը
«Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել իսրայելցի մասնագետ Ալբերտ Սոլոմոնովը։ Այդ մասին հայտնում է վանաձորյան ակումբի պաշտոնական կայքը։
Այսօր՝ օգոստոսի 5-ին, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում «Լոռի» ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանը եւ նախագահ Ռոբերտ Գրիգորյանը հանդիպել են թիմի եւ երկրպագուների հետ ու ներկայացրել նորանշանակ գլխավոր մարզչին։
Ալբերտ Սոլոմոնովը Դերբենտի ֆուտբոլային դպրոցի սան է։ Որպես ֆուտբոլիստ՝ հանդես է եկել հայրենի թիմում, ինչպես նաեւ ԽՍՀՄ Մ17 հավաքականում։
Մարզչական կարիերան սկսել է 1996 թվականին։ Կարիերայի գերակշիռ մասն անցկացրել է Իսրայելում։ 46-ամյա մասնագետն աշխատել է «Մաքքաբի» Հադերա, «Մաքքաբի» Թել Ավիվ, «Մաքքաբի» Պետահ-Տիվկա ակումբների ակադեմիաներում՝ որպես պատանեկան եւ երիտասարդական թիմերի գլխավոր մարզիչ։
Այնուհետեւ գլխավորել է իսրայելական «Ահվա Արաբե» ակումբի առաջին թիմը։ Մարզել է նաեւ Իսրայելի Մ15 հավաքականը։
Նմանատիպ նյութեր
46323 դիտում
12:10 15-08-2017
Վանաձորում հանդիպեցին «Լոռի» ՖԱ-ն և «Փյունիկ-2»-ը, թեժ պայքարում հաղթող ճանաչվեց «Լոռի» թիմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
19895 դիտում
11:11 25-03-2020
Դադարեցվում է Լոռու միջմարզային եւ Լոռի-Երևան-Լոռի հանրային տրանսպորտի գործունեությունը
713 դիտում
12:33 05-11-2014
Ֆաբիո Կանավարոն նշանակվել է չինական ակումբի գլխավոր մարզիչ
Այս բաժնից
1159 դիտում
23:45 11-04-2024
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը հերթական մեդալն է նվաճել
1198 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1120 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը