2074 դիտում
19:10 05-08-2020
Հովհաննես Հովսեփյանը կմասնակցի բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին
Հովհաննես Հովսեփյանը, ով ժամանակավորապես վայր է դրել բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահի լիազորությունները, կմասնակցի բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին:
Այս մասին հայտնում է բռնցքամարտի հայկական Ազգային Ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
<< Հովհաննես Հովսեփյանը մինչև այս հայտարարված ընտրություններին իր թեկնածությունը չէր դրել, որովհետև ընտրությունների ձևաչափում ու ընթացակարգում առկա էին բազմաթիվ անճշտություններ, խախտումներ ու անօրինականության ռիսկեր: Դա հաստատեց նաև բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան և այժմ ընտրությունների ընթացակարգը ԱԻԲԱ-ի անմիջական հսկողության տակ է:
Բռնցքամարտի միջազգային կառույցի կողմից նոր ընտրությունների օրվա և առկա խնդիրների կարգավորումից հետո, Հովհաննես Հովսեփյանը կներկայացնի իր թեկնածությունը >>,- ասվում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ բռնցքամարտի աշխարհին կներկայացվի նաև այն հստակ ծրագիրը, որով Հովհաննես Հովսեփյանը զարգացնելու է հայկական բռնցքամարտը:
Նմանատիպ նյութեր
1601 դիտում
18:33 29-04-2021
Հովհաննես Հովսեփյանը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր նախագահ
3433 դիտում
20:12 27-07-2020
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները չեն կայանա
Այս բաժնից
3703 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
988 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն
1198 դիտում
13:27 08-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը