3051 դիտում
18:08 05-08-2020
Արթուր Վանեցյանը զրուցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ. նա իր զորակցությունն է հայտնել Բեյրութի և ողջ Լիբանանի հայությանը
«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տաարծել, որով իր զորակցությունն է հայտնել Լիբանանյան իշխանություններին և հայ համայնքին: Հայտարարությունը ստորև.
««Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ և իր ցավակցությունները հայտնել նախորդ օրը Բեյրութում տեղի ունեցած աղետաբեր պայթյունի հետևանքով մարդկային անդառնալի կորուստների, վիրավորումների կապակցությամբ, ինչպես նաև հետաքրքրվել մեր հայրենակիցների ու հայկական կազմակերպությունների կրած նյութական վնասներով։ Արթուր Վանեցյանն իր զորակցությունն է հայտնել Բեյրութի և ողջ Լիբանանի հայությանը և վստահություն հայտնել, որ հայ համայնքն իր աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների հետ միասնաբար հնարավորինս արագ կվերադառնա անվտանգ և ապահով կյանքի հուն։
Արթուր Վանեցյանն այսօր նաև ցավակցական նամակ է հղել ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ տիկին Մայա Դաղերին։ Խորին ցավակցություն հայտնելով Բեյրութում պայթյունի հետևանքով մարդկային բազմաթիվ զոհերի կապակցությամբ՝ նա իր մխիթարության խոսքն է ուղղել զոհերի սգակիր հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել մի քանի հազար վիրավորներին»։
Նմանատիպ նյութեր
7221 դիտում
21:17 20-10-2017
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ
1287 դիտում
13:36 12-12-2019
Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ
1664 դիտում
13:44 05-08-2020
ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ
Այս բաժնից
343 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
298 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
286 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր