211652_close_icon
views-count2359 դիտում article-date 23:30 05-08-2020

Ուկրաինայի Չերնովցիի մարզում հայերի միության գրասենյակ կբացվի

Շուտով Ուկրաինայի Չերնովցիի մարզում հայերի միությանը շենք է հանձնվել գրասենյակի համար, հայտնում է [url=http://analitikaua.net/2020/v-chernovcah-otkroetsya-ofis-sojuza-armyan-ukrainy/]AnalitikaUA.net[/url]-ը: Ըստ Չերնովցիի մարզում Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիկտոր Դավիդովիչի` գրասենյակը տրամադրել է «Արեւիկ» հայ ազգային-մշակութային ընկերության փոխնախագահ Էդգար Մկրտչյանը: Համայնքի ղեկավարությունը հայտնում է, որ մոտ ժամանակներս նախատեսվում է երիտասարդական կազմակերպություն եւ կանանց կոմիտե ստեղծել: Հարմար աշխատանքային գրաֆիկի հաստատումից հետո Ուկրաինայի հայերի միությունը Չերնովցիում իր դռները կբացի ցանկացողների համար: «Չերնովցիի հայկական համայնքն Ուկրաինայի ամենափոքրերից մեկն է, բայց մենք արժանի տեղ ենք զբաղեցնում մեր բազմազգ տարածաշրջանի սոցիալական եւ մշակութային կյանքում,- նշել է Վիկտոր Դավիդովիչը:- Մենք ունենք եկեղեցի, կիրակնօրյա դպրոց: Համայնքը սերտ բարեկամական հարաբերությունների մեջ է ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Լեհաստանի եւ Ռումինիայի հայկական կազմակերպությունների հետ: Միասին մենք շատ կարեւոր նախագծեր ենք իրականացնում»: Պարբերկանանը հիշեցնում է, որ Չերնովցիի առաջին քաղաքագլուխը հայ է եղել` Յակով ֆոն Պետրովիչը: Նրա պատվին հուշարձանը բացվել է հինգ տարի առաջ: Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը` Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ, միակ համաուկրաինական կազմակերպությունն է դարձել, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները:

Նմանատիպ նյութեր