211652_close_icon
views-count3181 դիտում article-date 10:38 05-08-2020

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 հայ է զոհվել. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2020/08/05/Beirut/3362314?fbclid=IwAR1nqdfdtXv0zQooZkJr4I0ndi-SfL-l76XkvlSlw26VElT9Uae_J13mQg4]Tert.am[/url]-ը գրում է. «Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Արևելք» պարբերականը տեղեկացնում է, որ նա բուժքույր էր և, ըստ լրատվամիջոցների, մնացել է փլված առաստաղի տակ: Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին, ուր օգոստոսի 4-ին որոտացել է հզոր պայթյուն: Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, նա Լիբանանի Հիվանդապահների միության անդամ էր: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել պայթյունի հետևանքով լիբանանահայ գործիչ Նազար Նաճարյանի զոհվելու մասին: «Լիբանանի «Ազդակ» օրաթերթը հայտնում է, որ պայթյունի հետևանքով զոհերի թվում կա ևս մեկ հայ՝ Ժաք Պարամաքեանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/08/05/Beirut/3362314?fbclid=IwAR1nqdfdtXv0zQooZkJr4I0ndi-SfL-l76XkvlSlw26VElT9Uae_J13mQg4]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր