1807 դիտում
11:38 05-08-2020
ՀՀ փոխվարչապետը ցավակցություն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ցավակցել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի հարազատներին և արագ ապաքինում մաղթել վիրավորներին:
Տ. Ավինյանը ցավակցական գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ու դրա հետևանքների մասին լուրով։ Ցավակցում եմ զոհերի հարազատներին և արագ կազդուրում մաղթում վիրավորներին։ Զորակցությունս եմ հայտնում Լիբանանի հայությանը, Լիբանանի եղբայրական ժողովրդին ու պետությանը»,- գրել է փոխվարչապետը։
Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ստացվող տեղեկությունները տարբեր են, որոշ աղբյուրներում նշվում է երկրորդ պայթյունի մասին ևս: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Վերջին տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի, վիրավորվել է ավելի քան 4 հազար մարդ:
Նմանատիպ նյութեր
2509 դիտում
13:31 05-08-2020
Արցախի ԱԺ նախագահը ցավակցություն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
2145 դիտում
14:15 05-08-2020
ՀՀ ԱԳՆ ղեկավարն աջակցություն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
1128 դիտում
17:16 17-08-2022
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Այս բաժնից
493 դիտում
20:08 25-04-2024
Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում
718 դիտում
19:43 25-04-2024
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել
436 դիտում
19:35 25-04-2024
Դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին