211652_close_icon
views-count2667 դիտում article-date 09:53 05-08-2020

Բեյրութում պայթյունից հայ բուժքույր է զոհվել. «Արևելք»

Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան լուրը, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում: Երիտասարդ հայուհին բուժքույր էր աշխատում և, ըստ լրատվամիջոցների, մնացել է փլված առաստաղի տակ: Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին, ուր օգոստոսի 4-ին որոտացել է հզոր պայթյուն, հայտնում է «[url=http://arevelk.am/en/content/8/12692/%D4%B2%D5%A5%D5%B5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%B5%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%A5%D6%80%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A4--%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D6%84%D5%B8%D6%82%D5%B5%D6%80--%D5%A7-%D5%A6%D5%B8%D5%B0%D5%BE%D5%A5%D5%AC.-%D4%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80.html]Արևելքը[/url]»։ Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, նա Լիբանանի Հիվանդապահների միության անդամ էր: «Հանգչիր խաղաղությամբ, հրեշտակ»,-գրել են նրա ընկերները, դասախոսները և գործընկերները: «Նա ամենալուրջ եւ աշխատասեր բուժքույրերից էր, նա շատ ինքնատիպ ուսանող էր: Աղոթում եմ քեզ համար»,-գրել է Բալամանդ համալսարանի դասախոսներից Վիկի Ժբրանը՝ Ջեսիկա Բեզջյանի մասին:

Նմանատիպ նյութեր