հիմնական կայք
Լրահոս

Ժոզե Մոուրինյո. Կասիլյասի հետ ես լավ հարաբերություններ եմ ունեցել

Ժոզե Մոուրինյո. Կասիլյասի հետ ես լավ հարաբերություններ եմ ունեցել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Իկեր Կասիլյասի մարզական կարիերայի ավարտը:


«Նրա խելամտության և հասունության շնորհիվ մենք միշտ հարգել ենք միմյանց: Եվ տարիներ անց հարգանքը վերածվել է ազնիվ ընկերության: Կասիլյասը հիանալի դարպասապահ է և հրաշալի մարդ:

Նա իր անունը գրել է «Ռեալի», Իսպանիայի հավաքականի և համաշխարհային ֆուտբոլի պատմության մեւ: Հենց նրա հետ ես հաղթեցի Լա Լիգայում և ռեկորդներ սահմանեցի: Բայց հետո ես ստիպված էի ծանր որոշում կայացնել, որը հիմնված էր պրոֆեսիոնալ հատկանիշների վրա, այլ ոչ թե անձնական և այլ դարպասապահ ընտրել:

Ամբողջ աշխարհը գիտի, որ երբ ես ընդունեցի թիմը, մենք որոշակի առճակատում ունեինք: Չէի ասի, որ դա մեր էության պատճառով էր, սակայն «Ռեալի» մարզչի և ավագի միջև հարաբերություններում որոշակի խնդիրներ կային:

Ինձ հեշտ չտրվեց այն որոշումը, իսկ նրան՝ դրա հետ համաձայնվելը: Սակայն ի հեճուկս շատերի, մենք լավ հարաբերություններ ունենք», ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ Մոուրինյոյի օրոք Կասիլյասը զրկվեց հիմնական դարպասապահի կարգավիճակից: Մոուրինյոյի հեռանալուց երկու տարի անց իսպանացին ինքը հեռացավ «Ռեալից»:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք