211652_close_icon
views-count2479 դիտում article-date 22:09 04-08-2020

ՈւԵՖԱ-ն փոփոխություններ է կատարել եվրագավաթներում

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն փոփոխություն է կատարել այս տարվա Եվրագավաթների անցկացման ձևաչափում, հայտնում է Armsport.am-ը: Չեմպիոնների և Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպումներից սկսած, ֆուտբոլիստների ստացած դեղին քարտերը կչեղարկվեն: Դրանք ազդեցություն չեն ունենա նաև մյուս փուլերում: ՈՒԵՖԱ-ն այս քայլով փորձել է մեղմել այն բարդ հետևանքները, որոնք կարող են առաջանալ մրցաշարերի անցկացման ձևաչափը փոփոխելուց հետո: Հիշեցնենք ՝ այս մրցաշրջանում, 1/4 եզրափակիչ հանդիպումներից սկսած, թիմերը միմյանց կհանդիպեն ընդամենը մեկ անգամ: Ըստ պատկան մարմինների, դա հնարավորություն կտա դանդաղեցնել կորոնավիրուսի համավարակի տարածումը:

Նմանատիպ նյութեր