211652_close_icon
views-count2514 դիտում article-date 19:34 04-08-2020

Օձունում ֆուտբոլի խաղադաշտի կառուցման աշխատանքը մեկնարկել է. ՖՈՏՈՇԱՐՔ

ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Օձունում ֆուտբոլի խաղադաշտի կառուցման աշխատանքը մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ Օձունում հետևեցինք խաղադաշտի կառուցման աշխատանքներին։ Հայաստանի ամենամեծ գյուղերից մեկն ունենալու ամենագեղեցիկ մարզադաշտերից մեկը՝ հաշվի առնելով հրաշալի տեսարանը, որ բացվում է խաղադաշտից։ Հիշեցնեմ՝ եվրոպական բարձր չափորոշիչներին համապատասխանող 40x20 չափի խաղադաշտի կառուցման ֆինանսավորման 90%-ն իրականացնում է ՀՖՖ-ն։ Աշխատանքները համակարգվում են ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ միասին։ Պրն Մելիքբեկյանի հետ քննարկեցինք նաև հարակից մարզադաշտի վերականգնման հնարավորությունը»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր