211652_close_icon
views-count6719 դիտում article-date 18:06 04-08-2020

Լարված իրավիճակ Ամուլսարում. ծեծկռտուք քաղաքացիների ու ոստիկանների միջև, քաղաքացիները բերման են ենթարկվում. ուղիղ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2020/08/04/amulsar/3361779]Tert.am[/url]-ը գրում է. 18։00 Ամուլսարի երկրորդ հենակետի մոտ լարված իրավիճակը շարունակվում է: Բախում տեղի ունեցավ ոստիկանների և երթի մասնակիցների միջև: Այնտեղ է նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, ով նշեց, որ այնտեղ է գնացել բախումների վտանգը թուլացնելի համար: Ոստիկանների և քաղաքացիների միջև բախումից հետո ոստիկանները մասսայաբար սկսեցին բերման ենթարկել երթի մասնակիցներին: Այնտեղ է նաև Վայոց Ձորի մարզի ոստիկանապետը: Քաղաքացիներն ավոտերթ են իրականցնում դեպի Ամուլսար՝ ընդդեմ հանքի շահագործման, նրանք հասել են երկրորդ հենակետին, որտեղ բազմաթիվ ոստիկաններ կան: Վերջիններս թույլ չեն տալիս ավտոերթի մասնակիցներին շարժվել առաջ: Ոստիկանները հորդորեցին երթի մասնակիցներին չփակել ճանապարհի երթևկելի մասը: Երթի մասնակաիցները Լիդիանի պահնորդներին ասացին, որ իրենք 15 հոգի չեն: Ոստիկանները պատ են կազմել և թույլ չեն տալիս երթի մասնակիներին անցնել պահնորդական ծառայության աշխատակիցների մոտ: Երթի մասնակիցների մոտից սպառնալիքներ են հնչեցվում պահնորդների ուղղությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր