211652_close_icon
views-count2455 դիտում article-date 16:26 04-08-2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը վերաինտեգրման առաջնային աջակցության պետծրագրի մասին տեղեկատվություն է հրապարակել

Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների լիարժեք և կայուն վերաինտեգրումն ապահովելու նպատակով ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունն իրականացնում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ՀՀ վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը»: Այդ մասին նշվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան պաշտանական էջում: Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում, որը վերաբերում է միաժամանակ հարկադիր և կամավոր վերադարձող ՀՀ քաղաքացիներին (տեղեկատվությունը հասանելի է Ծառայության կայքում՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով; բնակվարձի փոխհատուցում, որը վերաբերում է միայն հարկադիր վերադարձած ՀՀ քաղաքացիներին: Բոլոր նրանք, ովքեր վերադարձից հետո կարիք ունեն ստանալու իրավական և սոցիալական տարաբնույթ հարցերի շուրջ խորհրդատվություն, ինչպես նաև տեղեկատվություն վերադարձող անձանց վերաինտեգրման գործընթացում ներգրավված տեղական, միջազգային կազմակերպությունների և պետական կառույցների, ընթացիկ վերաինտեգրման ծրագրերի և դրանց շրջանակներում հատկացվող աջակցության տեսակների մասին, կարող են դիմել ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժին (հեռ.՝+ 374 60 275-017, + 374 60 275-018) կամ այցելել Միգրացիոն ծառայություն (Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կ. Ուլնեցու 31/3):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր