5171 դիտում
09:09 04-08-2020
ՊՆ-ում պաշտոնատար անձանց փոփոխությունների մեծ ալիք է սպասվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարության ներսում հետաքրքիր վերադասավորումների շրջան է. պաշտոնատար անձանց փոփոխությունների բուռն ալիք է սպասվում, եւ այդ գործընթացն արդեն մեկնարկել է ու շարունակական է լինելու:
Ավելին, մենք տեղեկացանք, որ այդ փոփոխությունները մեծամասամբ պայմանավորված են Պաշտպանության նախարարությունում վերակազմավորումների հետեւանքով ստեղծված վարչություններով, որոնք պետք է նոր աշխատակիցներ ունենան: Եվ այժմ նախարարության ներսում ներքին քննարկումներ են, թե ինչ վերադասավորումների կարելի է սպասել:
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ որ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Սերժ Առուշանյանին հեռացրել են աշխատանքից եւ նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակել են Ալիկ Ավետիսյանին, որը եղել է Պաշտպանության նախարարության բարեվարքության բաժնի պետը: Սակայն այսքանով ներքին գործընթացները չեն ավարտվելու, եւ առաջիկայում ականատես կլինենք նոր փոփոխությունների ու վերադասավորումների»։
Նմանատիպ նյութեր
2222 դիտում
10:27 24-07-2019
ՊՆ–ում կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել. կրճատումներ են սպասվում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
20848 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4982 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին