211652_close_icon
views-count37725 դիտում article-date 21:03 03-08-2020

Արարատի մարզում 31-ամյա վարորդը 07-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վարորդը իր ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարարտի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Հրաչիկ Օ.-ն Այգեզարդ գյուղի Ա. Ղարիբյան փողոցում իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 65-ամյա Շուշանիկ Բ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Մասիս» բժշկական կենտրոն, ապա կատարվածի մասին հայտնել ոստիկանության Մասիսի բաժին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Ա. Բեգլարյանի գլխավոությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գագիկ Բարսեղյանի գլխավորությամբ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր