211652_close_icon
views-count3555 դիտում article-date 20:18 03-08-2020

Անգլիայում ֆուտբոլիստներին դաշտից կհեռացնեն մրցակցի ուղղությամբ միտումնավոր հազալու համար

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան նոր կանոններ է սահմանել մրցավարների համար, որոնք կապված են կորոնավիրուսի շրջանում ֆուտբոլիստների վարքագծի հետ: Մասնավորապես, մրցավարները կարգադրություն են ստացել կարմիր քարտ ցույց տալ և դաշտից հեռացնել այն խաղացողներին, որոնք միտումնավոր հազում են մրցակցի կամ հանդիպման պաշտոնատար անձանց վրա: Անգլիական ֆուտբոլի ղեկավարությունը «հազալու գործողությունը» կոպտության աստիճանով հավասարեցրել է բռունցքով հարվածի հետ նույն մակարդակին: Ընդ որում, մրցավարները պատասխանատվություն չեն կրելու գոլերը նշելու ընթացքում սոցիալական տարածությունը վերահսկելու համար, ինչպես նաև խաղացողներին չեն պատժի թքելու դեպքում: Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան նոր փոփոխությունները կանոնակարգում կմտցնի երկրի առաջնության նոր մրցաշրջանի համար, որը մեկնարկելու է սեպտեմբերի 12-ին:

Նմանատիպ նյութեր