211652_close_icon
views-count52961 դիտում article-date 10:37 03-08-2020

Արտակարգ դեպք Երևանում. անվտանգության աշխատակիցը, ով «ձախ ձեռքի և ստորին վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, փորձել է խոչընդոտել իրեն օգնության ձեռք մեկնող բժշկի աշխատանքը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 2-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ժամը 20։15-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Լեփսիուսի փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ վիրավորը փորձել է վնասել իրեն օգնության ձեռք մեկնող բժշկին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ այդ բնակարանի բնակիչ՝ 44-ամյա Էդգար Ռ-ն բնակարանում ինքն իրեն վնասում է և չի թողնում, որպեսզի օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրեն օգնություն ցուցաբերի և հարձակվում է բժիշկ Նիկո Ա-ի վրա։ Որոշ ժամանակ անց ահազանգ է ստացվում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որ «ձախ ձեռքի և ստորին վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Էդգար Ռ-ն։ Արդեն հիվանդանոց ժամանած ոստիկաններին Էդգար Ռ-ի հայրը հայտնել է, որ տղան տանը սուր գործիքներով ինքն իրեն վնասել է։ Առաջին համալսարանական հիվանդանոցում բուժօգնություն ստանալուց հետո ժամը 22։35-ին Էդգար Ռ-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններին Էդգար Ռ-ի կինը հայտնել է, որ ամուսինը աշխատանքի վայրում ունեցած խնդիրների պատճառով և գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ ինքն իրեն վնասել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Էդգար Ռ-ն անվտանգության աշխատակից է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր