հիմնական կայք
Լրահոս

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում վայրկանների ընթացքում պաշտպանիչ դիմակով հանցագործը գողանում է Porsche Cayenne-ի լուսարձակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում վայրկանների ընթացքում պաշտպանիչ դիմակով հանցագործը գողանում է Porsche Cayenne-ի լուսարձակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Վերջին ժամանակահատվածում, մայրաքաղաքում աճել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը, այդ թվում՝ ավտոմեքենաների:


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հուլիսի 28-ին, Երևանի Բուզանդի փողոցի 97 հասցեի մոտ կայանված Porsche Cayenne ավտոմեքենայի առջևի լուսարձակը վայրկյանների ընթացքում գողացել են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ, 29-ամյա Հայկ Թովմասյանին, իսկ լուսարձակներ գողացողը եղել է գլխարկով ու պաշտպանիչ դիմակով:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես տեղի է ունեցել Porsche Cayenne-ի լուսարձակի գողությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք