211652_close_icon
views-count3802 դիտում article-date 18:10 01-08-2020

Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն

Օգոստոսի 1-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին հրավիրվել են ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն։ Բանակի հրամանատարը հետաքրքրվել է նորանշանակ զինվորական պաշտոնյաների ծառայողական կենսագրության մանրամասներով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ վերջիններիս նոր պաշտոններում ևս աչքի կընկեն արդյունավետ ու բարեխիղճ ծառայությամբ:

Նմանատիպ նյութեր