211652_close_icon
views-count2339 դիտում article-date 17:29 01-08-2020

Նախորդ շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 1700 կրակոց. Արցախի ՊՆ

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց: Այս մասին հաղորդում են ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Նմանատիպ նյութեր