211652_close_icon
views-count2379 դիտում article-date 16:58 01-08-2020

ԱԻՆ-ն օգոստոսի 1-ին 17 ահազանգ է ստացել խոտածածկ տարածքներում հրդեհի բռնկման մասին

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 1-ին 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ-ից: Մասնավորապես, Երևանի Էրեբունի վարչական շրջանում ահազանգ եղել է 1500 քմ, 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 600 քմ, 3000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 2000 քմ, Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում՝ 1000 քմ տարածքում հրդեհների մասին: Արարատի մարզի Մասիս քաղաքում հրդեհ բռնկվել է 200 քմ, 5000 քմ, 2500 քմ, 7 հա, Հայանիստ գյուղում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում՝ 15 հա, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 6 հա, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1 հա, 2 հա, 1 հա, Մրգաստան գյուղում՝ 500 քմ տարածքում: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր