211652_close_icon
views-count1620 դիտում article-date 15:40 01-08-2020

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի նախագահ Պատրիս Տալոնին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի Հանրապետության նախագահ Պատրիս Տալոնին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Բենինի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Նախագահը Պատրիս Տալոնին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Բենինի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:

Նմանատիպ նյութեր