3033 դիտում
10:19 01-08-2020
Ապրիլյանի հանձնաժողովը բուռն աշխատում է. վերջնական զեկույցի մի հատված գաղտնի կլինի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամները բուռն աշխատանքային քննարկումների, հանդիպումների փուլում են: Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողովականներն այս օրերին համադրում, քննարկում են այն փաստաթղթերը, հանդիպումների ժամանակ ստացած տեղեկությունները, որոնց միջոցով կկարողանան եզրահանգման գալ: Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ սեպտեմբերին մեկնարկելիք ԱԺ նիստի ժամանակ քննիչ հանձնաժողովը ներկայացնելու է եզրակացությունը:
ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց, որ իրենք ակտիվ աշխատում են, որպեսզի սեպտեմբերին արդեն ներկայացնեն իրենց կատարած աշխատանքի եզրակացությունը:
«Բնականաբար, հանդիպում ունենում ենք պարոն Քոչարյանի հետ, աշխատում ենք, ամբողջ ամռանը աշխատել ենք այդ ուղղությամբ, միմյանց հետ հանդիպում-քննարկումներ ենք ունենում: Այո, նստաշրջանը սկսի, ներկայացնելու ենք եզրակացությունը»,-եզրափակեց Պողոսյանը:
Հիշեցնենք, որ հանձնաժողովը ստեղծվել էր անցած տարի մայիսի 31-ին, լիազորությունների ժամկետը ևս կես տարով երկարաձգվել էր դեկտեմբերին: Վերջնական զեկույցի մի մեծ հատված, հնարավոր է, գաղտնի լինի»:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1719 դիտում
10:27 12-10-2019
Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը ԳՇ պետին կհրավիրի ԱԺ․ «Ժողովուրդ»
4129 դիտում
09:25 30-05-2020
Ապրիլյանի հանձնաժողովը փակուղու առջև է․ Նալբանդյանը սլաքներն ուղղել է դեպի Խաչատուրովը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
22303 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4985 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին