211652_close_icon
views-count3168 դիտում article-date 20:46 31-07-2020

«Բարսելոնան» նոր խաղացողների համար փող չունի

Հայտնի է դարձել, թե «Բարսելոնան» ինչպես է մտադիր անցկացնել տրանսֆերային պատուհանը: Կատալոնական ակումբին ահնրաժեշտ է ֆուտբոլիստներ վաճառել՝ նոր խաղացողներ ձեռք բերելու համար: Եթե «Բարսային»» չհաջողվի վաճառել խաղացողների, որոնց հետ մարզչական շտաբը հույսեր չի կապում, ապա տրանսֆերներ չեն իրականացվի, քանի որ ակումբն այս պահին ֆինանսական հնարավորություններ չունի: Ավելի վաղ նշվել էր, որ «Բարսան» ցանկանում է վաճառել 12 խաղացողի, այդ թվում՝ Ուսման Դեմբելեին և Ֆիլիպե Կոուտինյոյին: Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնան» զբաղեցրեց 2-րդ տեղը՝ 5 միավոր զիջելով «Ռեալին»:

Նմանատիպ նյութեր