211652_close_icon
views-count2990 դիտում article-date 19:54 31-07-2020

Չարլի Նիկոլաս. «Արսենալը» պետք է ձերբազատվի Օզիլից, Սոկրատիսից և Մուստաֆիից

«Արսենալի» նախկին հարձակվող Չարլի Նիկոլասը անդրադարձել է անցած մրցաշրջանում թիմի մրցելույթներին: «Դա դժվար փորձություն էր Միկել Արտետայի համար: Կարծում եմ, որ «Արսենալը» հասկացել է, որ պետք է ջանքեր թափի և առաջին հերթին պաշտպանության հարցը լուծի: Երբ պաշտպանությունը հղկված է, ակումբը կարող է աղյուսակով բերև բարձրանալ: Որոշ խաղացողներից պետք է ձերբազատվել: Մեսութ Օզիլը, Սոկրատիսը, Մուստաֆին. այս խաղացողներին պետք է առաջ շարժվել, իսկ «Արսենալը» պետք է թարմացնի կազմը: Հենց պաշտպանության հարցում փոփոխությունները պետք է վերակազմավորման բանալին դառնան: «Արսենալը» 7-8 տարվա ընթացքում վերակառուցվում է, այդ ժամանակահատվածն առավել սարսափելի էր երկրպագուների համար, սակայն կարծում եմ, որ Արտետան գիտի ճիշտ ուղին», ասել է Նիկոլասը: Նշենք, որ «Արսենալը» ԱՊԼ-ում գրավեց 8-րդ տեղը:

Նմանատիպ նյութեր