հիմնական կայք
Լրահոս

Հայաստանի ձյուդոիստներն այս օրերին Ծաղկաձորում են

Հայաստանի ձյուդոիստներն այս օրերին Ծաղկաձորում են Հայաստանի ձյուդոիստներն այս օրերին Ծաղկաձորում են։ Հավաքականի գլխավոր մարզիչ, գյումրեցի Հովհաննես Դավթյանի, նրա օգնականներ Գոռ Հարությունյանի և Դավիթ Խաչատրյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաքում ընդգրկված տարիքային բոլոր խմբերի / պատանի , երիտասարդ, մեծահասակ / ներկայացուցիչները պարապում են նախապես մշակված ծրագրերով։


Զրույցի ժամանակ Հ․ Դավթյանն ասաց, որ տղաներն իրենց բնակավայրերում, անձնական մարզիչների ղեկավարությամբ, նպատակային աշխատանքներ են կատարել ու պահպանել են միջին աստիճանի մարզավիճակ։ Սա ուրախացնում է ․ ․ ․

Ծաղկաձորում մարզիչներն առավել ուշադիր են հնարքների բազմազանության / նաև ցավեցնող և խեղդող / և որակական հատկանիշների բարելավման հարցերին։ Զգալի տեղ է հատկացվում նաև մարզիկների ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականության խնդիրներին։ Անհատական առաջադրանքով են աշխատում գլխավոր և երիտասարդական հավաքականների առաջատարները։ Նրանց գործողություններին ուշադիր հետևում, նրանց օրինակով վարակվում են պատանիները։

Ոսումնամարզական հավաքը կավարտվի օգոստոսի 6-ին:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք