2719 դիտում
17:54 31-07-2020
Գերմանիայում վերակառուցվում է օլիմպիական ջրանցքը
Գերմանիայի Աուգսբուրգ քաղաքի ջրանցքում են անցկացվել 1972 թ․ օլիմպիական ամառային խաղերի թիավարության մրցումները։ Մյունխենից 70 կմ հեռավորության վրա է գտնվում այդ քաղաքը։
Բնակիչները հպարտանում են իր տեսակով եզակի այդ կառույցով, որն աշխարհում առաջին արհեստական ջրանցքն է սլալոմ թիավարության համար: Այն ունի 600 մետր երկարություն, բետոնապատ է։
Նման ինժեներական լուծումը հնարավորություն է տվել պարբերաբար անցկացնել միջազգային խոշոր պաշտոնական մրցաշարեր, ինչը օլիմպիական ժառանգության լավագույն ապացույցն է։
20 –րդ ամառային մարզահանդեսի ավարտից գրեթե 50 տարի հետո էլ մարզակառույցը գրավիչ է, սակայն անհրաժեշտ են վերակառուցման աշխատանքներ։ Արդիականացման կարիք ունեն ջրանցքը և հարակից ենթակառուցվածքները։ Անհրաժեշտ է տեղադրել ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներ: Հիմնանորոգման համար Գերմանիայի իշխանությունները կծախսեն 22,9 միլիոն դոլար:
2022 թ. այդ մարզահամալիրում նախատեսված է անցկացնել սլալոմ թիավարության աշխարհի առաջնությունը։
Նմանատիպ նյութեր
2944 դիտում
11:05 17-05-2014
Ադրբեջանում զինծառայողների տեղափոխող ավտոմեքենան ընկել է ջրանցքը. կա զոհ
893 դիտում
12:00 07-07-2015
Եգիպտոսում ձերբակալվել են «Մահմեդական եղբայրների»` Սուեզի ջրանցքը ականապատած անդամները
Այս բաժնից
820 դիտում
16:16 17-03-2024
Բռնցքամարտիկ Համլետ Հարությունյանը դուրս է եկել Բելգրադի մրցաշարի եզրափակիչ
913 դիտում
14:24 15-03-2024
Թիկնիզյանը վնասվածքի պատճառով չի միանա ազգային հավաքականին
1006 դիտում
12:36 14-03-2024
Երևանում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների միջազգային մրցաշար