2697 դիտում
09:40 31-07-2020
ԲԴԽ անդամի թեկնածուն բարեվարքության հարցաթերթիկի որոշ հարցերին չի ցանկացել պատասխանել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երեկ ՀՀ Դատական դեպարտամենտ էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Ստեփան Կարոյի Միքայելյանի եւ Գոռ Գագիկի Հակոբյանի վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունները: Սակայն ուշագրավ է, որ երեք թեկնածուներից հանձնաժողովը ստացել է միայն երկու թեկնածուի կողմից լրացված բարեվարքության հարցաթերթիկը։ Եվ, ահա, թեկնածուների վերաբերյալ բարեվարքության եզրակացությունները ներկայացնելիս համապատասխան անձանց եւ մարմիններին ԲԴԽ-ն ներկայացրել է երրորդ թեկնածուի՝ Սուրեն Անտոնյանի կողմից բարեվարքության հարցաթերթիկ չներկայացնելու փաստի մասին։
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երրորդ թեկնածու Սուրեն Անտոնյանը հայտնել է, թե ներկայացված հարցաթերթիկում եղել են այնպիսի հարցեր, որոնց ինքը պարզապես չի ցանկացել եւ նպատակահարմար չի համարել պատասխանել:
Նշենք, որ մինչեւ այս Սուրեն Անտոնյանը հանդիսանում էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սուրեն Անտոնյանին այս տարի կանչել էին ԲԴԽ՝ հարցաքննության՝ կապված նրա կողմից կաշառք վերցնելու ենթադրյալ փաստի հետ»:
Մանրամասն կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1303 դիտում
15:42 30-07-2020
Դատական դեպարտամենտ է ներկայացվել ԲԴԽ անդամի թեկնածուների վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունները
1768 դիտում
10:42 28-06-2019
ԲԴԽ անդամի թեկնածուն հրաժարվում էր առաջադրվել, բայց նրան կարողացել են համոզել․ «Ժողովուրդ»
649 դիտում
07:16 13-04-2024
ԲԴԽ դատավոր անդամի միակ թեկնածուն նախորդ տարի ՔՊ-ի կողմից մերժվածն է․«Ժողովուրդ»
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
550 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»