4229 դիտում
09:13 31-07-2020
«Իմ քայլը» քննարկել է Հայկ Սարգսյանի մանդատի հարցը. Իրատես
«Իրատես» թերթը գրում է. «Պատգամավոր Հայկ Սարգսյանի կազմակերպած «փարթիի» մանրամասներն ուսումնասիրելու համար «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը «հետաքննություն» է սկսել: Խմբակցության ղեկավար կազմը փորձում է առավելագույնս ինֆորմացիա հավաքել՝ պարզելու համար՝ պատգամավորն ինչքա՞ն ժամանակ է ներկա եղել հավաքույթին ու կազմակերպման աշխատանքներին ի՞նչ մասնակցություն է ունեցել:
Իմքայլական պատգամավորը խմբակցության ղեկավար կազմին ի սկզբանե ասել է, որ ինքն ընդամենը մի պահ է այցելել ափ, համացանցում տարածված տեսանյութերը սակայն բոլորովին այլ բանի մասին են վկայում: Խմբակցության «Իրատեսի» աղբյուրները վստահեցրին՝ Լիլիթ Մակունցը, երբ օրեր առաջ հայտարարեց, թե Սարգսյանը Սեւանում կարճ ժամանակով է եղել, միջադեպի մանրամասներին տեղյակ չի եղել:
Ասել է թե՝ հավատացել է պատգամավորի խոսքին, եւ հիմա խմբակցության ներսում անգամ մանդատի հարց է քննարկվել: Պատգամավորները սրտնեղել են, թե իրենք ամեն ինչ անում են, որ կարանտինի ժամանակ «կիքս» չունենան, իսկ խնջույքների սիրահար իմքայլականը մի հարվածով ամեն ինչ ջուրն է գցում:
Հայկ Սարգսյանի մանդատը դնել-չդնելու հարցը կդառնա՞ օրակարգային, թե՞ ոչ, դժվար է ասել, փաստ է, սակայն, որ նրա՝ հակակարանտինային վայելքների հավաստիությունը ճշտող իշխանությունները ոչ միայն երկրի, այլեւ սեփական թիմում տիրող իրավիճակին չեն տիրապետում»:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3335 դիտում
21:34 18-03-2019
Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին
3530 դիտում
10:31 11-02-2017
Առանց ամպագոռգոռ բառակապակցությունների կարելի է ապրել, իսկ առանց մանդատի՝ ոչ. «Առավոտ»
Այս բաժնից
634 դիտում
08:07 17-04-2024
Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան. «Ժողովուրդ»