211652_close_icon
views-count2897 դիտում article-date 23:44 30-07-2020

Բրազիլիայի առաջին տիկինը վարակվել է կորոնավիրուսով

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կինը՝ Միշել Բոլսոնարուն, վարակվել է կորոնավիրուսով։ Ինչպես փոխանցում է [url=https://armenpress.am/arm/news/1023610.html]«Արմենպրես»[/url]-ը, այդ մասին հաղորդում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։ «Միշել Բոլսոնարուն հուլիսի 30-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը եղել է դրական»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նրա ինքնազգացողությունը գնահատվում է լավ։ «Առաջին տիկինը կգտնվի նախագահի աշխատակազմի բժշկական անձնակազմի հսկողության ներքո»,- ընդգծել է մամուլի ծառայությունը։ Վերջերս կորոնավիրուսով վարակվել էր նաև Բրազիլիայի նախագահը։ Հուլիսի 7-ին նա տեղեկացրել էր, որ ստացել է թեստի դրական պատասխան։

Նմանատիպ նյութեր