հիմնական կայք
Լրահոս

Արթուր Պետրոսյանը կգլխավորի շվեյցարական «Ցյուրիխի» երիտասարդական թիմը

Արթուր Պետրոսյանը կգլխավորի շվեյցարական «Ցյուրիխի» երիտասարդական թիմը Հայաստանի Ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը կգլխավորի շվեյցարական «Ցյուրիխի» Մ21 թիմը։ Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։


2006 թվականին «Ցյուրիխի» կազմում ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Պետրոսյանն անցել է մարզչական աշխատանքի` գլխավորելով ակումբի մանկապատանեկան և պատանեկան թիմերը, հայտնում է Armsport.am-ը:

2011 թվականին նրա գլխավորած «Ցյուրիխի» Մ18 տարեկանների թիմը դարձել է Շվեյցարիայի չեմպիոն, իսկ մարզչական PRO կարգի արտոնագիր Պետրոսյանը ստացել է 2016 թվականին:

Արթուր Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2016 թվականի հոկտեմբերին և գլխավորել էր հավաքականը մինչև 2018 թվականը։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք