211652_close_icon
views-count2763 դիտում article-date 21:10 30-07-2020

ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ թողեց ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումները

Կայացել է ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել են «Լոկոմոտիվ», «Արագած», «Տորպեդո», «Մասիս» ֆուտբոլային ակումբների, նրանց հետ կապված մի շարք անձանց, «Երևան» ՖԱ նախկին ֆուտբոլիստներ Լոկվա Անտոնիա Ջեորջես Տեսերայի և Պապե Դեմբա Դիյեի, ինչպես նաև «Երևան» ՖԱ նախկին ֆուտբոլիստ, «Երևան» ՖԱ և «Մասիս» ՖԱ ոչ պաշտոնապես նախկին սեփականատեր Կիրիլս Գրիգորովսի բողոքարկումները ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի՝ հուլիսի 2-ին տեղի ունեցած նիստի ընթացքում կայացված մի շարք որոշումների վերաբերյալ: ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն որոշում է կայացրել մերժել բողոքները և ուժի մեջ թողնել ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի բոլոր բողոքարկված որոշումները: ՀՖՖ Բողոքարկման Կոմիտեի նիստի օրակարգին և բոլոր որոշումներին կարող եք ծանոթանալ [url=http://www.ffa.am/uploaded/2018/%D5%80%D5%96%D5%96%20%D4%B2%D5%B8%D5%B2%D5%B8%D6%84%D5%A1%D6%80%D5%AF%D5%B4%D5%A1%D5%B6%20%D5%AF%D5%B8%D5%B4%D5%AB%D5%BF%D5%A5%D5%AB%20%D5%B6%D5%AB%D5%BD%D5%BF%D5%AB%20%D6%85%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%20%D6%87%20%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80.pdf]այստեղ:[/url]

Նմանատիպ նյութեր