211652_close_icon
views-count2214 դիտում article-date 18:54 30-07-2020

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դիվանագետին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար և հաջողություն է մաղթել հետագա գործունեության մեջ: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին ու լարվածությանը և ներկայացրել իր մտահոգությունները դրանց վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր