211652_close_icon
views-count3377 դիտում article-date 12:56 30-07-2020

Իսկ ձեր նման ստոր տականքները ոչ այն ժամ ու ոչ էլ հիմա,չեն զղջացել իրենց արած վայրագությունների համար. ձեզնից ոչ ոք գոնե մեկ անգամ ներողություն չխնդրեց զոհված ոստիկանների ընտանիքներից ու երեխաներից.Հովհաննես Խաչատրյան

ՀՀԿ Շենգավիթ երիտասարդական կազմակերպության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չորս տարի առաջ այս օրը «Սասնա Ծռեր»ահաբեկչական խմբավորումը սպանեց երիտասարդ ոստիկան Յուրի Տեփանոսյանին: Ի պատասխան Ժիրայր Սեֆիլյանի հնչեցրած անհեթեթությանը: Այն անձը կամ խմբավորումը,որը ոտնձգություն է անում իր պետության դեմ նա համարվում է ահաբեկիչ իսկ գործուղությունը կվորակվի որպես`ահաբեկչական:Այս ահաբեկիչները գրավել են պետական նշանակություն օբյեկտ,ահաբեկել են տեղի բնակչությանը,կատարել են սպանություններ:Հարակից տարածքի բնակարանները դատարկվել էին,բա եթե ժողովուրդը ձեր կողքին էր ապա ինչու՞ րոպե առաջ չկանգնեցին ձեր կողքին,փոխարենը նրանք ահը սրտներում հեռանում էին,ու գիտեք ինչու՞ չկանգնեցին ձեր կողքին,որովհետև ձեր գործելաոճը հարիր էր միայն ահաբեկիչներին:Դուք կատարել եք ահաբեկչական գործողություններ,որի արդյունքում սպանվեցին 3 ոստիկան ձեր գործողությունը որակել են ահաբեկչական`ԱՄՆ-ի դեսպանն ու մի շարք միջազգային կառույցներ: Իսկ ձեր նման ստոր տականքները ոչ այն ժամ ու ոչ էլ հիմա,չեն զղջացել իրենց արած վայրագությունների համար:Ձեզնից ոչ ոք գոնե մեկ անգամ ներողություն չխնդրեց զոհված ոստիկանների ընտանիքներից ու երեխաներից: Ինչքան էլ այսօր Ժիրայր Սեֆիլյանների նմանները իրենց անձնական շահի համար, դիվիդենտներ հավաքելու համար հնչեցնեն Սերժ Սարգսյանի անունը և նրան մեղադրեն այդ ամենի մեջ, միևնույնն է ոչինչ չի փոխվելու դուք եղել եք կաք ու կլինեք այդ 3 ոստիկանների կյանքը խլելու միակ մեղավորները:Ժիրայր Սեֆիլյանի ու Նայրի Հունանյանի մեջ որակական ոչ մի տարբերություն չկա նրանք երկուսն էլ փորձել են զենքի ուժով յուրացնել իշխանությունը:Ոչ ոք անպատիժ չի մնալու,բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ: Նվիրյալները զոհվում են,բայց չեն մահանում:Փառք ու անմար հիշատակ մեր զոհված հերոս ոստիկաններին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր