211652_close_icon
views-count2683 դիտում article-date 10:16 30-07-2020

Ինչպես են պատրաստվում լռեցնել «անսանձ» պատգամավորներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լրջորեն նախապատրաստվում է աշնանային նստաշրջանում «անսանձ» պատգամավորներին լռեցնելու շուրջ: Բանն այն է, որ իշխող խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու մասին նախագիծը, որով ցանկանում է ավելի լրջացնել Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի գոյությունը խորհրդարանում: Մասնավորապես, իշխող խմբակցության ներկայացրած նախագծով առաջարկվում է Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա նաև պատժամիջոցներ սահմանել պատգամավորների նկատմամբ, և դա անելու իրավասությունը կտրվի ԱԺ նախագահին: Ինչպես հայտնի է, մինչև այժմ էթիկայի կանոնները խախտած պատգամավորները պատասխանատվության չէին ենթարկվում: Գաղտնիք չէ, որ յոթերորդ գումարման խորհրդարանում հաճախ են միջադեպեր գրանցվում պատգամավորների մասնակցությամբ, և, մեր տեղեկություններով, այս փոփոխությունները հենց այդ նպատակն ունեն, որպեսզի փորձեն պատգամավորներին լռեցնել Էթիկայի հանձնաժողովի միջոցով: Ընդ որում, այդ հանձնաժողով այսուհետ դիմել կկարողանան բոլորը՝ մատնանշելով ապացույցներ, որ այս կամ այն պատգամավորը խախտել է էթիկայի կանոնները: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխող խմբակցությունն է կրկին մեծամասնություն լինելու՝ չի բացառվում, որ աշնանային նստաշրջանում կարգապահական պատասխանատվության ենթարկված պատգամավորները շատ լինեն»: Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր