211652_close_icon
views-count6903 դիտում article-date 09:13 30-07-2020

Իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանին. հակառակորդը 2 անգամ անարդյունավետ կրակ է վարել «Իգլա-Ս» համալիրից

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրել է այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը. «Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 120 կրակոց: Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ Չինարի, Այգեձոր, Մովսես, Պառավաքար, Կոթի ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 8 անգամ Երասխ, Արենի, Զանգակատուն ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 5 անգամ։ Հակառակորդը երկու անգամ անարդյունավետ կրակ է վարել «Իգլա-Ս» համալիրից»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր