հիմնական կայք
Լրահոս

Արիզոնայում ռելսերից դուրս եկած գնացքում հրդեհ է բռնկվել՝ հանգեցնելով կամրջի մասնակի փլուզմանը

Արիզոնայում ռելսերից դուրս եկած գնացքում հրդեհ է բռնկվել՝ հանգեցնելով կամրջի մասնակի փլուզմանը ԱՄՆ Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել՝ հանգեցնելով կամրջի մասնակի փլուզմանը, հայտնում է քաղաքի ոստիկանությունը, գրում է Daily Mail-ը։


«Տեմպե քաղաքի ոստիկանությունը և հրշեջ ծառայությունը գտնվում են Տեմպե Թաուն լեյք լճի շրջանում՝ գնացքի վթարի և խոշոր հրդեհի վայրում»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը նաև նշել է, որ Տեմպե Թաուն լեյք լճի մերձակայքը անվտանգության նկատառումներից ելնելով փակ է լինելու մինչև հետագա ծանուցումը:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 06 ։ 00-ի սահմաններում։ Ռելսերից դուրս եկած գնացքը պատկանում է Union Pacific Railroad ընկերությանը: Հրշեջների հաղորդմամբ՝ վթարը հանգեցրել է Տեմպե Թաուն Լեյք լճի վրա կամրջի մասնակի փլուզմանը:

Դեպքի վայրում աշխատում են շուրջ 90 հրշեջներ, տուժածների մասին տեղեկություններ այս պահին չկան։ Վթարի պատճառը նույնպես հայտնի չէ։

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք