1960 դիտում
18:14 29-07-2020
ԱՊՀ երկրների առաջին խաղերի կազմակերպիչները նորից քննարկում են միջոցառումը հետաձգելու տարբերակը
ԱՊՀ երկրների առաջին խաղերի կազմակերպիչները երրորդ անգամ քննարկում են միջոցառումը հետաձգելու տարբերակը: Ցանկություն կա այս անգամ միջոցառումը կազմակերպել և անցկացնել առաջիկա հոկտեմբերին։
Սկզբում նախատեսված էր օգոստոսին, ապա ՝ սեպտեմբերին։ Մարզահանդեսը պետք է դառնար առաջին միջազգային սպորտային իրադարձությունը Ռուսաստանում ՝ համավարակից հետո։
Հուլիսի 6 – ին տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման մարմինների ղեկավարների հեռավար խորհրդակցության ժամանակ ՀՀ ԿԳՄՍ –ից հայտնել են, որ համաճարակի պատճառով Հայաստանի մարզիկները չեն մասնակցի միջոցառմանը։
Նախնական տվյալներով սպասվում է 11 երկրների 14 - 23 տարեկան ավելի քան 2, 5 հազար պատվիրակների մասնակցություն։ Մրցասպարեզներում պայքար կմղվի 21 մարզաձևերում խաղարկվող 284 մեդալների հավաքածուի համար։
Մրցումները տեղի կունենան 15 մարզահամալիրներում։
Խաղերի անցկացման գաղափարը պատկանում է ՌԴ –ին։ Առաջարկն արվել է դեռևս 2018թ․ սեպտեմբերի 28 –ին, Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների նիստում։
Նմանատիպ նյութեր
1281 դիտում
23:55 15-12-2021
ՄՕԿ-ը և «Պեկին-2022» կազմկոմիտեն ներկայացրել են խաղերի անվտանգ անցկացման մշակված կանոնների երկրորդ տարբերակը
1655 դիտում
22:12 02-03-2014
ԱՄՆ-ն Ուկրաինայի խնդրի շուրջ քննարկում է նաև իր կողմից ռազմական միջամտության տարբերակը
1030 դիտում
08:28 17-11-2015
ՀՀ իշխանությունները քննարկում են ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը բոյկոտելու տարբերակը. «ՀԺ»
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը