211652_close_icon
views-count3104 դիտում article-date 22:46 28-07-2020

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը կարող է լինել աշնանը

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ 3+2 ձևաչափով հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի (երեք համանախագահներ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները) շրջանակներում կարող է տեղի ունենալ աշնան սկզբին, եթե երկու պետությունների միջև հարաբերությունների իրավիճակը և կորոնավիրուսի համավարակի դինամիկան թույլ տան, [url=https://ria.ru/20200728/1575061532.html]ria.ru[/url]-ին հայտնել է աղբյուրը Ռուսաստանի արտգործնախարարությունում: «3+2 ձևաչափով հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարող է տեղի ունենալ աշնան սկզբին, եթե երկու պետությունների միջև հարաբերությունների իրավիճակը և համավարակի դինամիկան թույլ տան»,- նշել է աղբյուրը: Ընդ որում, նրա խոսքով, «շփումները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակվում են՝ ամեն օր համանախագահների միջև»: «Այժմ հիմնական խնդիրն իրավիճակի մեղմացումն է, որը բավականին լարված է մնում Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում դիվանագիտական լուծման որոնման ակտիվացումը»,- ասել է աղբյուրը Ռուսաստանի արտգործնախարարությունում: Նա նշել է, որ հնարավոր հանդիպման վայրը դեռ որոշված չէ, այն «կարող է տեղի ունենալ ցանկացած տեղ»:

Նմանատիպ նյութեր